News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի դատախազությունը որոշել է պահանջել նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալությունը։ Նրան մեղադրում են կոռուպցիոն սկանդալին մասնակցության մեջ, հաղորդում է BBC-ն։

«Մեղադրյալը չարաշահել է իր հսկայական իշխանությունն ու նախագահի կարգավիճակը՝ ընկերություններից կաշառք ստանալու եւ կորպորատիվ կառավարման նրանց իրավունքները ոտնահարելու  համար», - ասվում է դատախազության հայտարարությունում։

Մեղադրող կողմը նաեւ նշում է, որ Պակ Կըն Հեի պատճառով «պետական գործերի մասին կարեւոր գաղտնի տեղեկության» արտահոսք է եղել։

«Դա լուրջ հարցեր է առաջացնում», - նշվում է փաստաթղթում։

Դատախազներն ընդգծում են, որ մեծ քանակությամբ ապացույցներ են հավաքել, սակայն մեղադրյալը հերքում է իր մեղքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ