News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պակիստանը սսել է Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում պատնեշներ կառուցել։ Այս մասին հաղորդում է Pakistan Observer՝ վկայակոչելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։

Իսլամաբադի՝ վերոնշյալ ծրագրերի մասին հայտնի է դարձել դեռեւս փետրվարի վերջերին, երբ այդ ամսվա կեսին մի շարք ահաբեկչություններ ցնցեցին Պակիստանը։ 

«Շտաբի պետը (գեներալ Քամար Բաջվան) հայտարարել է, որ Պակիստանի՝ Աֆղանստանի հետ սահմանին պատնեշի կառուցումը սկսվել է եւ որ սահմանամերձ Բաջաուր եւ Մոհմանդ շրջանները առաջնային են համարվում՝ անվտանգության բարձր սպառնալիքի պատճառով», — հայտարարել են բանակի մամուլի ծառայությունում։

Բաջվանը նման հայտարարությաբ հանդես է եկել շաբաթ օրը՝ Մոհմանդ եւ Օրկազայ շրջաններ բանակի սահմանամերձ կետեր այցելության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ