News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրամիության համար ամենամեծ խնդիրներից մեկը մուսուլման բնակչության ներքին արմատականացումն է, որին ազգային իշխանությունները բախվում են ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում: Այս մասին հայտարարել է Ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներքին արմատականացումը, իսկ մենք դա կքննարկենք, ամենագլխավոր խնդիրներից մեկն է, որին բախվում ենք»,- լրագրողներին ասել է նա ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել ժամանելով:

Եվրոպացի փորձագետների տվյալներով՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում մարտնչում են ԵՄ-ի գրեթե 3 հազար քաղաքացիներ: Փորձագետները նշում են, որ թե 15 տարի առաջ ահաբեկիչները մտավորականներին, ուսանողներին հոգեւոր առաջնորդներին էին հավաքագրում, ապա հիմա եվրոպացի իսլամիստների երրորդ մասը քրեական անցյալով, բռնությանը եւ արկածախնդրությանը հակված մարդիկ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ