News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավում գտնվող Շանլըուրֆա քաղաքում անկարգություններ են տեղի ունեցել՝ սիրիացի փախստականների մեծ թվի պատճառով, հաղորդում է Hurriyet պարբերականը։

Նշվում է, որ անկարգությունները սկսվել են ոստիկանի՝ վնասվածք ստանալուց հետո, ով միջամտել է կնոջ ու Մեհմետ Կ. անունով տղամարդու միջեւ կենցաղային վեճին։ Վերջիններն իբր թե ծագումով սիրիացի են։ Դրանից հետո 150 մարդուց բաղկացած ամբոխ է հավաքվել, որը ցանկացել է նախ դատաստան տեսնել Մեհմետ Կ-ի նկատմամբ, իսկ հետո կործանել ու կողոպտել է սիրիացիների խանութներն ու կրպակները՝ ի պաշտպանություն ոստիկանի կարգախոսներ վանկարկելով։

Ոստիկանությանը հաջողվել է զայրացած քաղաքացիներից խլել Մեհմետ Կ-ին եւ նրան ոստիկանական տեղամաս տեղափոխել։

Ավելի ուշ ոստիկանության տարածած հայտարարությունում ասվում է, որ քաղաքում սիրիցաիների դեմ տվյալ ելույթը «սադրանք է՝ ուղղված քաոս ստեղծելուն եւ հակամարտություն բորբոքելուն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ