News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները ընտրությունների վերահսկողության մեխանիզմներ են մշակել, որոնք ներկայացրել են այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք կոչ ենք անում Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին գրանցվել, որպեսզի մենք կարողանանք վերահսկել իրենց փոխարեն քվեարկության դեպքերը եւ հետամուտ լինել ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելուն»,- ասաց նախաձեռնության անդամ,«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իրենք ձեռք են բերելու քվեարկությանը չմասնակցող քաղաքացիների ցուցակ եւ քվեարկողների ստորագրած ցուցակների հետ համեմատելով՝ կարողանալու են պարզել՝ արդյոք այդ անձանց փոխարեն քվեարկել են, թե ոչ։ Անդրադառնալով դրա իրավական հետեւանքներին՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ դա իրենց  հնարավորություն կտա ոչ միայն դիմել ընտրական հանձնաժողովներ եւ վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, այլեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ անձի փոխարեն քվեարկությունը քրեորեն պատժելի արարք է, ներկայացնելու են նաեւհանցագործության մասին հաղորդումներ:

Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը  նշեց, որ ապրիլի 2-ին նախաձեռնությունն ընտրական գործընթացների աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու՝ ծածկելով 1500-ից ավելի ընտրատեղամասեր՝ Հանրապետության բոլոր ընտրական տեղամասերի ավելի քան 75%-ը, որտեղ քվեարկելու է ընտրողների 95%-ը։ «Մեր դիտորդներն անկախ են, չեն պաշտպանելու որեւէ քաղաքական կուսակցության, այլ զուտ դիտարկելու են ընտրությունների օրինականությունը»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ նախաձեռնությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրական օրենսգրքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը․«Մենք այս պահին ՍԴ ներկայացվելիք դիմումի վրա ենք աշխատում եւ այդ դիմումով ներկայացնելու ենք նաեւ դիտորդների իրավունքների անհամաչափ սահմանափակումների սահմանադրականության հարցը»։ Նախաձեռնությունը պատրաստվում է դիմել այս հարցով ՍԴ մինչեւ ընտրությունները, եթե ԱԺ պատգամավորների համապատասխան ստորագրությունները հավաքվեն, կամ եթե ՄԻՊ-ը համագործակցի իրենց հետ:

Տիգրան Եգորյանը հավելեց, որ իրենց դիմումը կկասեցնի խնդրահարույց հոդվածների կիրառումը մինչեւ ՍԴ որոշումը, իսկ նման դեպքերում ՍԴ-ն պետք է որոշում կայացնի հատուկ ընթացակարգով։  «Ստորագրահավաքն արդեն բաց է, եւ մտահոգ պատգամավորները կարող են դիմել, անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն», -նշեց Եգորյանը։

Նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը Խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունն իրականացնելու է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում են «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ