News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մերժել է նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին ներում շնորհելու մասին դիմումը, որը ադեն մեկ տարի է բանտում է կոռուպցիայի մեջ մեղադրանքով։

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով նախագահի որոշումը Օլմերտին չի զրկում պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու իրավունքից։

Օլմերտի ազատազրկման ժամկետը կավարտվի վեց ամսից։ Նրան մեկուկես տարվա ազատազրկման էին դատապարտել Երուսաղեմում Հոլիլենդ բնակելի համալիրի շինարարությանն աջակցելու համար կաշառք վերցնելու մեղադրանքով։

Օլմերտն Իսրայելի վարչապետ է եղել 2006-ին, այն բանից հետո երբ նրա կուսակիցն ու նախորդը՝ Արիել Շարոնը, կաթվածահար է եղել ու ընկել կոմայի մեջ։ Երեք տարվա պաշտոնավարության ընթացքում Օլմերտը վերականգնել էր պաղեստինցիների ու Սիրիայի հետ խաղաղ բանակցությունները։ Բայց նրա պաշտոնավարության ընթացքում են տեղի ունեցել նաեւ Երկրորդ լիբանանյան պատերազմը, որը իսրայելցիների մեծ մասը անհաջող է համարում, եւ զանգվածային ռազմական ներխուժումը Գազայի հատված, որտեղ ավելի քան հազար պաղեստինցիներ են զոհվել։ Կոռուպցիոն սկանդալների պատճառով Օլմերտը հրաժարական էր տվել 2008-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ