News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Ելք»-ի  հաղթանակի դեպքում դպրոցի տնօրենները իրավունք չեն ունենա լինել որեւէ կուսակցության անդամ: Այս մասին այսօր` մարտի 27-ին, Արարատի մարզում իրականացվող քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը` խոսելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված թվով 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների արարքի մասին, թե ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար:

Փաշինյանի խոսքով` դպրոցներում իհարկե կան ազնիվ ուսուցիչներ, եւ նրանք պետք է հիմա գործադուլներ հայտարարեին, ցույցեր կազմակերպեին քաղաքական պոռնկությամբ զբաղվողների դեմ:

 «ՀՀ ժողովուրդը իր սուղ եւ աղքատիկ բյուջեից տարեկան համարյա 200 մլրդ դրամ է հատկացնում, որպեսզի կազմակերպի իր երեխաների, իր զավակների կրթությունը հանրակրթական դպրոցներում, բայց պարզվում է, որ այդ գումարները տնօրինող առնվազն 114 դպրոցի տնօրենները եւ մանկապարտեզի վարիչները փոխարենը երեխաների կրթական հարցերով զբաղվելու, փոխանակ նրանց որպես քաղաքացի, որպես մարդ, որպես հայ դաստիարակելու, նրանք զբաղված են Հանրապետական կուսակցության անդամների, Սամվել Ալեքսանյանների, Առաքել Մովսիսյանների, Միհրան Պողոսյանների, Ռոբերտ Սարգսյանների համար ցուցակներ հավաքագրելով»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով`տնօրենների կողմից ցուցակագրումը օրինական համարելը պարզապես ամոթալի է. «Այսօր ՀՀԿ-ն ասում է, որ ցուցակագրումը տնօրենների կողմից օրենքին չի հակասում, եթե այդ հարթության մեջ քցենք, ապա Երեւանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործունեությունը նույնպես օրինական է: Հայոց դպրոցից  պետք է արմատախիլ անել քաղաքական պոռնիկներից, նրանց պետք է դուրս շպրտել դպրոցներից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ