News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վեդիի ջրամբարի շինարարությունը շուտով կսկսվի։ Այս մասին NEWS..am–ի թղթակցին ասել է Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը։

 Նախագծային–նախահաշիվային բոլոր փաստաթղթերը արդեն պատրաստ են  ու մոտ ապագայում իր աշխատանքը կսկսի կապալառուն՝ հայ- իրանական կոնսորցիումը։ Հայաստանի Արարատի մարզում գտնվող ջրամբարը լինելու է ոռոգիչ, 29 մլն խորանարդ մետր ծավալով  ու կառուցվելու է Զարգացման ֆրանսիական գործակալության 75 մլն եվրոյի վարկով։

Ինչ վերաբերում է Շիրակի մարզում Կապսի ջրամբարին՝  ապա պոտենցիալ դոնորի՝ գերմանական KfW բանկի աջակցությամբ ավարտվում է տեխնիկական տնտեսագիտական հիմնավորման կազմումը։

Այդ ջրամբարի ծավալը, որը նույնպես ոռոգիչ է լինելու, պետք է կազմի 25 մլն խորանարդ մետր։

Ջրամբարները կառուցվում են գարնանային հալոցքի ժամանակ ջուր հավաքելու ոււ պահելու համար, որպեսզի ամռանը, ոռոգման սեզոնին, Սեւանա լճի վրա ծանրաբեռնվածությունը նվազի։

Բանակցություններ են իրականացվում եւս 2 ջրամբարների շինարարության մասին՝ Եղվարդի ջրամբարի մասին բանակցում են Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության հետ , իսկ Մաստարայի ջրամբարի մասին՝ Քուվեյթի զարգացման հիմնադրամի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ