News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից ՀՀԿ-ից բացի միայն 2 ուժ է հստակ հայտնել արտաքին քաղաքականության հարցում իր մոտեցումների մասին։ Այս մասին մարտի 27-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, ռազմահայրենասիրական դաստիարակության ու պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաժողովի ընթացքում։

Նախարարի խոսքով, դա ցույց է տալիս, որ այդ ուժերը, ընտրվելու դեպքում պատասխանատու են լինելու միայն երկրում տնտեսական բաշխման համար։ «Նրանք խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, դա նշանակում է, որ նրանք առաջարկում են նվազեցնել բանակի ծախսերը։ Ես որպես պաշտպանության նախարար, ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե սպան վարձատրվեր միջազգային ստանդարտների համապատասխան»,- շեշտել է ՎԻգեն Սարգսյանը։ Հանրապետությունում, շարունակել է նա, միջին աշխատավարձը կազմում է 180 հազար դրամ։ Դա, ըստ նախարարի, երկրորդ միջին աշխատավարձն է հետխորհրդային տարածքում՝ Ռուսաստանից հետո։

«Ես ափսոսում եմ, որ մեր գործընկերները խուսափեցին բաց բանավեճերից»,- նշել է Վիգեն Սարգսյանը։ Բանավեճեր անցկացնելու առաջարկը, նրա խոսքով, ընդունել են միայն ՀՅԴ-ն ու Ելք դաշինքը։ «Դա պետք է մտահոգի մեր հասարակությանը՝ այսինքն, այն մարդիկ, որոնք չեն ընդունել այդ առաջարկը, թաքցնելու բան ունեն»,- հավելել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ