News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկան պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը:

Նա կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կողմ քվեարկելով համապատասխան բանաձեւի նախագծին:

«Ավելի քան մեկ դար առաջ մեկ եւ կես միլիոն հայեր սպանվել էին Օսմանյան Կայսրության կողմից՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում: Ամերիկան պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին եւ դատապարտի մարդկության դեմ բոլոր փաստերը, եթե մենք ցանկանում ենք հավատարիմ մնալ մեր բարոյական եւ պատմական առաքելությանը: Ես միացել եմ Ներկայացուցիչների պալատի անդամ Թրոթին եւ Կոնգրեսի Հայկական խմբի մյուս գործընկերներիս՝ ներկայացնելով երկու կուսակցությունների աջակցությունը վայելող օրինագիծ, որը պաշտոնապես կճանաչեր Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Շիֆը:

«Ինչպես պարզ նշում է մեր օրենքի նախագիծը, մենք չենք կարող հետեւականորեն պայքարել մեր օրերի ցեղասպանությունների դեմ, ինչպես «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Իրաքի եւ Սիրիայի փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանություններն են, եթե մենք տարբերություն դնենք, թե որ սարսափելի դեպքերը ճանաչենք, իսկ որոնց դեպքում խուսափենք պատասխանատվությունից, որովհետեւ դրանք կարող են հեռացնել մեզանից ընկերներին կամ թշնամիներին»,- ասել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ