News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավը հաջողվեց կազմակերպել հիմնականում այնպես, որպեսզի զերծ մնանք բեւեռացումից, սրացումից, այս առումով աննախադեպ քարոզարշավ է, եւ սա միայն ՀՀԿ-ի լուման չէ: «Մեդիա կենտրոն»-ում այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հետընտրական մթնոլորտի, տարբեր քաղաքական ուժերի կողմից արդեն իսկ հնչող տարատեսակ կոչերի մասին հարցին:

«Չեմ ուզում Կիկոսի մահը սարքենք՝ արդեն խոսելով հետընտրական շրջանի մասին: Բայց վստահ եմ, որ հետընտրական շրջանում նույնպես քաղաքական ուժերը կմնան քաղաքական բարեկրթության եւ օրենքի շրջանակում»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ միջազգային սեւեռուն ուշադրություն կա այս ընտրությունների հանդեպ, եւ առաջարկեց հիշել քաղաքական ժեստերը նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել, Մոսկվա եւ Փարիզ կատարած այցերի ընթացքում:

«Միջազգային գործընկերների կողմից կա հավատ եւ վստահություն ՀՀԿ-ի հանդեպ, դրա մասին է վկայում նաեւ ԵԺԿ նախագահի բաց ուղերձը, որը կոչ արեց զերծ մնալ պոպուլիզմից եւ ծայրահեղությունից»,- հավելեց Արմեն Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ