News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններում առաջադրված 9 կուսակցություններից ու դաշինքներից հիմնական մրցակցությունը ծավալվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև։ Այս մասին այսօր՝ մարտի 28–ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը՝ ներկայացնելով Հայաստանում նախընտրական քարոզչության ժամանակ կենտրոնի իրականացրած նոր հարցումների արդյունքները։

Քարոզարշավի մեկնարկից առաջ ВЦИОМ-ի իրականացված առաջին հարցման արդյունքների համեմատ, ՀՀԿ վարկանիշը բարձրացել է 2 տոկոսով՝ կազմելով 21 տոկոս և գրեթե հավասարվել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին, որը կազմում է 22 տոկոս և նախորդ հարցման ցուցանիշի համեմատ նվազել է 4 տոկոսով:  

Միեւնույն ժամանակ, ըստ Ֆյոդորովի, տարածքային թեկնածուների եւ կուսակցությունների գումարային արդյունքներով՝ առաջատարը ՀՀԿ-ն է եւ այս ցուցանիշով 8 տոկոսով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին ։ Ըստ այդմ, կողմնորոշված ընտրազանգվածի մեջ ՀՀԿ-ն ունի 44, «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս ձայն: 

Բացի այս երկու ուժերից,  ըստ ВЦИОМ-ի, խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի «Ելք» դաշինքը, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 6 տոկոսը, ՀՅԴ–ն՝ 5 տոկոս և «Հայկական վերածնունդը»՝ 4 տոկոս:

Հարցվածների 40%–ը դեռ չի կողմնորոշվել, կամ հրաժարվել է պատասխանել հարցին։

Հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով մարտի 17-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում։ Հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ