News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, եթե երկրում լինեն ֆորսմաժորային զարգացումներ, իսկ ղարաբաղյան հարցում այնպիսի իրավիճակ է, որը կարող է լինել ֆորսմաժորային: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Արման Մուսինյանը:

Նա նշեց, որ ընտրություններից հետո միայն, ըստ Արման Մուսինյանի, կխոսեն` Լեւոն Տեր-Պետրոսյանը կգնա՞ խորհրդարան, թե ոչ։

Անդրադառնալով քարոզարշավին՝ Արման Մուսինյանն ասաց, որ ի տարբերություն մյուս ուժերի, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ամեն ինչ անում են քարոզարշավը քաղաքականացնելու համար. Մյուս ուժերը, գլխավորությամբ ՀՀԿ-ի, ամեն ինչ անում են այդ գործընթացն ապաքաղաքականացնելու համար: Եթե ՀՀԿ-ի համար ինչ-որ տեղ դա հասկանալի է, որովետեւ տարիներ շարունակ ձայներ է կորզել, իսկ մյուսները կարծես թե խոսում են խնդիրների մասին, բայց ժողովրդին ոչինչ չեն ասում»:

Նրա խոսքով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո հասարակության մեջ զգացվում է, որ այն օրակարգը, որով իրենց դաշինքը մտավ ընտրապայքարի մեջ, լայն ընդունելություն, քննարկումների առիթ կդառնա:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե դաշինքի առաջ քաշած խաղաղության ծրագրով Լեւոն Տեր-Պետրոսյանը հող է հանձնելու, պայմանագիր է ստորագրելու, Արման Մուսինյանը նշեց. «Այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն 20 տարի է` նման լիազորություններ չունի` իշխանություն չէ, դա այսօրվա գործող իշխանությունների լիազորությունն է։ Մենք ասում ենք` պատեհություն է այսօր ստեղծվել, մենք չենք ասում` դա լավ է, եթե դրանից չի օգտվում, ապա առաջիկայում մեզ սպասում են ավելի վատ փաստաթղթեր։ ՀՀ-ն լավ կանի, որ պատրաստակամություն հայտնի, գնա խաղաղության պայմանագրի ստորագրման։ Իսկ խաղաղության պայմանագիրը պապայի, մամայի արեւ չէ, դա լուրջ փաստաթուղթ է։ ՀՀ-ն իր ռազմավարությունը չպետք է պայմանավորի Ալիեւի, Ադրբեջանի ցնդաբանություններով, դա ֆունդամենտալ նշանակություն ունի մեզ համար»։

Մուսինյանը համոզմունք հայտնեց, որ քվեախցիկում, երբ ընտրողը առանձին կլինի իր խղճի առջեւ, նա ճիշտ որոշում կկայացնի, քանի որ բոլորն էլ խաղաղություն են ուզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ