News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանին ու ԱՄՆ-ին կհաջողվի առողջ հարաբերություններ ձեռք բերել, եթե միայն Վաշինգտոնը Մոսկվային ընդունի որպես իրավահավասար գործընկերոջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` «Аргументы и факты» պարբերականի հետ հարցազրույցում:

«Մենք բաց ենք նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ աշխատելու հարցում` հարաբերությունների առողջացման համար: Սակայն դա կհաջողվի ձեռք բերել, եթե միայն Վաշինգտոնում գործնականում հաշվի առնեն մեր ազգային շահերը, Ռուսաստանին որպես իրավահավասար գործընկերոջ ընդունեն»,-ասել է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ Թրամփի նախընտրական կարգախոսն էր «Ամերիկան նորից դարձնենք հզոր»: «Մենք դրա դեմ ոչինչ չունենք եւ չենք էլ կարող ունենալ` պայմանով, որ դրված նպատակի իրականացումը այլ երկրներին վնաս չի ենթադրում », - ընդգծել է Լավրովը:

«Վստահ եմ, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր է կառուցողական երկխոսություն` ցանկացած երկկողմանի ու միջազգային հարցերի շուրջ, եթե այն կառուցվի իրավահավասարության, իրական հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու ոգով` առանց շանտաժի եւ կամք պարտադրելու փորձի:  Դա ձեռք բերելը հեշտ չէ: Բայց, ինչպես նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր ուղին», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ