News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինացու ընտանիքը, որին Փարիզում ոստիկանը սպանել էր այն բանից հետո, երբ նա սառը զենքով հարձակվել էր մեկ այլ իրավապահի վրա, ներկայացրել է իրադարձությունների իր տարբերակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանությունը ահազանգ էր ստացել կենցաղային բռնության մասին։ Ժամանելով դեպքի վայր ու լսելով երեխաների բղավոցներ՝ ոստիկանները ստիպված են եղել կոտրել դուռը։ Նրանց ընդառաջ է եկել ասիական ծագումով մի 50-ամյա տղամարդ,  ձեռքին մկրատ ու վիրավորել ոստիկաններից մեկին։

Այդ ժամանակ երկրորդ ոստիկանը կրակ է բացել։ Ոստիկանության տվյալներով, իրավապահը կրակել է միայն մեկ անգամ ինքնապաշտպանության նպատակով, սակայն փամփուշտը դիպչել է հարձակվողի կրծքին ու նա մահացել է։

Իսկ ընտանիքի խոսքով, դստրերից մեկը դռան թակոց է լսել ու գնացել է դուռը բացելու։ Ավելի ուշ դռանը մոտեցել է նաեւ հայրը։ Նրա ձեռքին մկրատ է եղել, քանի որ մինչ այդ նա ձուկ էր կտրատում։ Դռան թակոցը ուժեղացել է։ Ընտանիքը խնդրել է ոստիկաններին հանգստանալ, բայց նրանք կոտրել են դուռը, ու լսվել է կրակոց, նշվում է հաղորդագրության մեջ։

Հանգուցյալի ընտանիքը այսօր պետք է հանդիպի ոստիկանության հետ։ Նրանք մտադիր են բողոք ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ