News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իվան Դոդոնը ստորագրել է հրաման հանրաքվե անցկացնելու մասին, որի ժամանակ քվեարկության է դրվելու նախագահի լիազորությունների ընդլայնման հարցը։

Հանրաքվեի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեն այն հարցերին, արդյոք նախագահին արժե տրամադրել խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ կազմակերպելու ու պատգամավորների թիվը 101-ից 71 կրճատելու լիազորություններ։

Դոդոնը քվեարկության է ուզում դնել նաեւ այն հարցը՝ հնարավոր է արդյոք չեղարկել բանկերի կողմից գողացված միջոցները պետական պարտքի մեջ ներառելու մասին օրենքը։ Հանրաքվեն կկայանա 2017-ի սեպտեմբերի 24-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ