Մարդիկ հոգնել են պոպուլիզմից, սուտ խոստումներից: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արագածոտնում առաջադրված ՀՀԿ թեկնածու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:
Նա նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում մարդկանց մոտ արձանագրել է այդ տրամադրությունները. «Այսքան թեկնածուների առկայությունը բերում է քաոսային վիճակի: Մարդիկ ձայն են տալիս «մորաքրոջս տղան ա» սկզբունքով, ոչ թե ծրագրով: Պատահական մարդիկ շատ կան այդ թեկնածուների մեջ, փողոցից բռնել լցրել են... Կարծում եմ ընտրություններում ամեն ինչ նորմալ կանցնի»,-ասաց Ախոյանը:
Նրա խոսքով, քարոզարշավի ընթացքում փորձ արվեց միմյանց միջեւ կենցաղային վեճերը, դանակահարությունները վերածել քաղաքական բախումների, սակայն պարզվեց, որ քաղաքական չեն: