News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետի Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե խորհրդարանական ընտրություններին դաշինքը համոզիչ հաղթանակ է տանելու, «ապրիլմեկյան կատակ» է որակում:

«Երբ Իշխան Զաքարյանը խոսում էր, ակամայից հիշեցի Օտտո ֆոն Բիսմարկին, որն ասում էր՝  «Երբեք այդքան սուտ բաներ չեն ասում, որքան ընտրություններից առաջ, գործից հետո եւ պատերազմի ժամանակ»: Եթե պարոն Իշխան Զաքարյանը ցանկացել է ապրիլի 1-ին  ընդառաջ ապրիլմեկյան կատակ  անել, ասեմ, որ հաջողված էր: Ամեն ինչը կորոշի ընտրողը, մենք մեր շանսերը շատ բարձր ենք գնահատում, բայց իր նման չենք ասում՝ համոզիչ հաղթանակ եւ այլն»,-այսօր՝ մարտի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավը գնահատեց պոզիտիվ եւ հաջողված՝ նշելով, որ հանրապետականը բոլոր շանսերն ունի ընտրություններում հաղթելու:

«Մենք գտնում ենք, որ հանրապետական կուսակցությունն այս պահին ընտրական մարաթոնի ֆավորիտն է, աներկբա է, որ ընտրությունների արդյունքում հանրապետականը մարաթոնյան ֆինիշին առաջին տեղում է լինելու: Թե քանի տոկոս կլինի, միայնակ կառավարություն կձեւավորենք, թե կոալիցիոն գործընկերների հետ՝ արդեն հետընտրական զարգացումները ցույց կտան: Ամենակարեւորն այն է, որ հանրապետականին հաջողվել է կազմակերպել նորմալ, պոզիտիվ քարոզարշավ, հանրությունից ստացել ենք դրական սիգնալ»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ամփոփոխիչ միջոցառման ժամանակ դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենք համոզիչ հաղթանակ են տանելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ