News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մուսուլմանական ու արաբական համայնքների դեմ նախապաշարմունքները տարածվում են ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՝ ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում։

Նրա խոսքով շատերը հայտնվել են այն կեղծ պատկերացումների «ծուղակում», որ իսլամը ԻՊ ու Ալ Կաիդայի հրեշավոր գործողությունների շարժիչ ուժն է, չնայած իրականում դրանք հակասում են այդ կրոնի սկզբունքներին։ ՄԱԿ ղեկավարը շեշտում է, որ ահաբեկիչների գլխավոր թիրախը հենց մուսուլմաններնեն ։ «Շատ քաղաքական առաջնորդներ հանուն իրենց ցինիկ ու անհեռատես նպատակների գնում են պոպուլիստական քայլերի ու խեղաթյուրում իսլամը, տարածելով ատելություն ու դրանով իսկ աջակցելով ահաբեկիչներին ու ծայրահեղականներին»,- հայտնել է ԱՆտոնիու Գուտերեշը։

Նա շեշտել է, որ երբ ՄԱԿ- փախստականների հարցերով գերագույն հանձնակատար էր,  ծանոթացել էր իսլամի իսկական բնույթին։ Տեսել էր, թե ինչ հյուրասեր էին արաբական երկրները ու ինչպես էին ընդունում այն մարդկանց, ովքեր փախչում էին բռնությունից ու հետապնդումներից։

Գուտերեշը մեջբերել է մի հատված Ղուրանից ․ «Ու եթե անհավատներից որեւէ մեկը քեզ մոտ պաշտպանություն է փնտրում, տուր նրան այդ պաշտպանությունը, որպեսզի նա էլ լսի Աստծու խոսքը ու տար նրան այնտեղ, որտեղ անվտանգ է»։

Գուտերեշը ասել է, որ այդ մեջբերումը համարում է հանդուրժողականության ու կարեկցանքի օրինակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ