News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լոնդոնում կայացել է բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլի հուղարկավորությունը, որը հանկարծամահ էր եղել անցած տարվա դեկտեմբերին՝ 53 տարեկանում, հայտնում է BBC-ն։

Նրա ընտանիքը հայտնել է, որ հուղարկավորությանը, որը կայացել է երգչի մահվանից չորս ամիս անց,ներկա էին միայն ազգականներն ու մոտ ընկերները։

«Մենք կարող ենք հաստատել, որ Ջորջ Մայքլի հուղարկավորությունը կայացել է այսօր։ Ընտանիքն ու մտերիմ ընկերները հավաքվել էին, որպեսզի հրաժեշտ տան իրենց սիրելի որդուն, եղբորը ու ընկերոջը՝ փակ արարողության ժամանակ»,- ասվում է երաժշտի ընտանիքի հայտարարության մեջ։ Ջորջ Մայքլի ընտանիքը շնորհակալություն էի հայտնել երաժշտի երկրպագուներին՝ սիրո ու աջակցության համար։

Ջորջ Մայքլը մահացել է դեկտեմբերի 25-ին իր տանը՝ Օքսֆորդշիրում։

Հաջորդ օրը նրա մենեջերը հայտնել է8, որ երաժիշտը մահացել է սրտի նոպայից։ Դիահերձումը ցույց է  տվել, որ պոպ աստղn ուներ դիլատացիոն կարդիոմիոպատիա՝ միոկարդիտով ու լյարդի ճարպային դիստրոֆիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ