News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի:

Հանդիպմանը պրն. Իգնասիո Սանչես Ամորն ուրախություն հայտնեց համայն հայության նվիրական հոգեւոր կենտրոն այցելելու առիթով` ընդգծելով, որ դրանով իր այցը Հայաստան ավելի է ամբողջանում եւ հնարավորություն ընձեռում ճանաչելու թե՛ Հայաստանը, թե՛ հայ ժողովրդին:

Այնուհետեւ իր օրհնությունն ու գնահատանքը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը, ողջունելով ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին, ի դեմս նրա շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ-ին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակություն հայտնեց Ամորի ղեկավարած դիտորդական առաքելության առիթով` վստահություն հայտնելով, որ առաքելության աշխատանքը կնպաստի ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացմանը:

Զրույցի ընթացքում, ի պատասխան Իգնասիո Սանչես Ամորի, Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, ազգային ինքնության ու մշակույթի պահպանման գործում, ներկայիս գործունեությանը հայոց կյանքի տարբեր ոլորտներում: Մասնավորապես խոսվեց Եկեղեցու կողմից իրականացվող հովվական-հոգեխնամ աշխատանքի, կրթական եւ սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ հոգեւորականների պատրաստության մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ