News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 30-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա. անհրաժեշտ է սակրավորների խումբ:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Սակրավորների կողմից պարզվել է, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է եւ իրենց վտանգ չի ներկայացնում։

Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ