News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընտրությունների նոր համակարգը ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորություն է տալիս՝ չնայած վարկանիշային համակարգի առկայությանը։ Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում ընտրական համակարգ է ձեւավորվել, որն իշխանափոխության դուռ է բացում ընտրությունների միջոցով։ Ինչպես նշել է Արմեն Ռուստամյանը՝ իշխանության արտադրության մեքենան հիմնվել է երկու հիմնասյուների վրա՝ առաջին, մեծամասնական համակարգ, ըստ որի՝ 41 մանդատ է բաշխվում։

«Եթե նախկինում մեծամասնական թեկնածուներն ասում էին՝ քվեարկեք իմ օգտին, իսկ կուսակցությունը ընտրեք, որը ցանկանում եք, այժմ արդեն չեն կարող դա անել։ Ընտրողը չի կարող քվեարկել վարկանիշային պատգամավորի օգտին՝ չքվեարկելով նրա կուսակցության օգտին, եւ դա քաղաքականացնում է ընտրությունները»,-ասել է նա։ Բայց ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ գլխավորը, նոր համակարգը չեզոքացնում է բոնուսները, որոնք նախկինում 41 մանդատի տեսքով ունեցել է իշխանությունը։ «Իշխանությունը միշտ առավելություն է ունեցել՝ 131 մանդատից 41-ը։ Ես միշտ այսպիսի օրինակ եմ բերել՝ պատկերացրեք վազքուղի եք դուրս եկել։ Ընդդիմությունը վազում է մեկնարկից, իսկ իշխանությունը ուղու 41-րդ մետրից։ Ինչպիսի արագություն պետք է ունենա ընդդիմությունը, որ կարողանա երկու անգամ արագ վազել», - ասել է նա։

Երկրորդ, նոր ընտրակարգով հնարավոր չի լինի ուռճացված թվեր ներկայացնել, այսինքն, ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցությունը շատ ավելի քիչ կլինի, քան նախորդ ընտրություններում, քանի որ իրական մասնակցություն կարձանագրվի։ Ըստ նրա՝ նաեւ բացառվում է բացակաների փոխարեն քվեարկելը։ Նաեւ հնարավորություն կա գնահատել խախտումների իրական ազդեցությունը քվերակության արդյունքների վրա։

Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն կարծում է, որ քվեարկության վարկանիշային համակարգի դեպքում մի շարք խնդիրներ կպահպանվեն։

«Թեկնածուների միջեւ կոշտ պայքար է ծավալվել, բախումներ են եղել, ինչը ստվեր է  նետել ընտրությունների վրա», - նկատել է նա՝ հավելելով, որ խնդիրներ կլինեն նաեւ ընտրություններից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ