News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից Բայազետում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ոստիկանները օդ են կրակել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեին «ոչ»-ի համար HDP-ի պատգամավոր Ահմեդ Յըլդըրըմի գլխավորությամբ Բայազետում հանրահավաք է տեղի ունեցել։

Հանրահավաքի ընթացքում ոստիկանները մոտեցել են HDP-ի ղեկավարությանը եւ պահանջել դադարեցնել հանրահավաքը, որից հետո Ահմեդ Յըլդըրմըի ու ոստիկանների միջեւ վիճաբանություն է սկսվել։ Այդ ընթացքում ոստիկանների գործողություններից բորբոքված քաղաքացիները սկսել են քարերով հարվածել ոստիկաններին։

Ոստիկանները որպես զգուշացում սկսել են օդ կրակել, որից հետո հանրահավաքի մասնակիցները ցրվել են։

Տպել
Ամենաշատ