News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցելությունը Թուրքիա չի մեղմել լարվածությունը Անկարայի հետ հարաբերություններում՝ սիրիական համակարտության հարցից սկսած մինչեւ թուրք քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հարցը։ Այս մասին գրում են Financial Times–ի վերլուծաբանները

Թուրքիայի պաշտոնատար անձանց խոսքով, Անկարայի համար, որը հույս ուներ վերբեռնել Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, այդ այցելությունը հիասթափեցնող էր։ Նրանք նշում են, որ Թիլերսոնի այցելությունը չի նպաստել հարաբերություններում կուտակված խնդիրների լուծմանը՝ դա վերաբերում է թե ԱՄՆ կողմից քրդերին ցուցաբերվող աջակցությանը, թե Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման պահանջին ու Նյու Յորքում թուրքական բանկի ղեկավարի կալանավորմանը։

Ըստ հոդվածագրի՝ լարվածությունը նկատվում էր նաեւ Թիլերսոնի ու Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Թիլերսոնը խուսափել էր պատասխանել քրդերին ԱՄՆ աջակցության մասին հարցին։ «Չնայած Թիլերսոնը չի հաստատել Վաշինգտոնի որոշումը՝ մերժել Ռաքքայի ազատագրման հարցում ռազմական օգնություն տրամադրելու մասին Թուրքիայի առաջարկը, բայց թուրք պաշտոնյաները զայրացած են, քանի որ գիտակցում են, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի քրդերին աջակցելուց»,- նշվում է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ