News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քիչ առաջ ընտրելու եկավ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող գեներալ Մանվել Գրիգորյանը:

Երբ նա հանձնաժողովի անդամներին տվեց իր անձնագիրը, պարզվեց՝ սխալ անձնագիր էր իր հետ վերցրել. հանձնաժողովի անդամը ստուգեց եւ տեսավ, որ այդ անձնագրի համարը չկա ցուցակում:

Մանվել Գրիգորյանը  զարմացավ. «Ո՞նց, վիզա-միզայով պասպորտ եմ վերցրել, ո՞նց չկա»:

Հանձնաժողովի անդամը բացատրեց, որ պետք էր բերել ոչ թե դիվանագիտական անձնագիրը, այլ սովորական անձնագիրը կամ նույնականացման քարտը: Շատ կարճ ժամանակ անց բերեցին նրա նույնականացման քարտը, բայց դրանով ամեն ինչ չավարտվեց: Մատնահետքերը ճանաչող սարքը բավական երկար ժամանակ չէր նույնականացնում նրա մատնահետքերը:

«Էս բոլորի՞ն եք էսպես անում, թե միայն ինձ»,-ասաց Գրիգորյանը: Հանձնաժողովի անդամն էլ արձագանքեց, որ գեներալի մատները վնասված են, եւ անհրաժեշտություն կա, որ բոլոր մատներն անցնեն սարքով:

Ի վերջո սարքը նույնականացրեց գեներալի մատնահետքը եւ նա մտավ ընտրություն կատարելու:

Քվեարկելուց հետո NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ընտրության արդյունքներից, նա պատասխանեց, որ ոչ մի ակնկալիք էլ չունի, պարզապես հավատում է իր ժողվորդին. «Ես հասկացա, որ վարիանտ չկա, որ կեղծիքներ անեն, ես ինքս դրանում համոզվեցի: Պիտի երկնքից ինչ աստղեր իջացնեն, որ կարողանան կեղծեն»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։  Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ