News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ չորսօրյա պատերազմում մենք հետ մղեցինք հակառակորդին, դա հնարավոր եղավ, սակայն, թանկ զոհերի գնով: Այս մասին, հայտարարություն է տարածել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի զոհերի առաջին տարելիցը։ Մեկ տարի առաջ ադրբեջանական զինված սադրանքը հերթական անգամ հանդիպեց հայ ժողովրդի միհամուռ հակահարվածին։ Չորսօրյա պատերազմում մենք կարողացանք ետ մղել հակառակորդին ու խափանել նրա նենգ ծրագրերը։ Դա հնարավոր եղավ, սակայն, թանկ զոհերի գնով, նրանք հերոսացան հանուն Արցախի և Հայաստանի, հանուն բոլորիս ապահովության, անվտանգության ու խաղաղ կյանքի։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, հարգանքի տուրք մատուցելով Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների, ազատամարտիկների հիշատակին, ևս մեկ անգամ ցավակցում և իր զորակցությունն է հայտնում նրանց հարազատներին, մերձավորներին ու մտերիմներին։ Նրանց և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի անմոռաց հուշարձանը կդառնա խաղաղության հաստատումը, պատերազմի բացառումը, Արցախի և Հայաստանի ծաղկումն ու հզորացումը»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների, ազատամարտիկների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ