News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են համաշխարհային առաջատար լրատվական գործակալությունները։

Գործակալությունները շեշտում են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նշանակությունը, երկրում խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու կապակցությամբ։

«Քննադատները այդ փոփոխություններն ընկալել են որպես նախագահ Սարգսյանի ջանքերի մի մաս՝ պահպանել երկրի նկատմամբ վերահսկողությունը 2018-ին պաշտոնավարությունն ավարտելուց հետո։ Եթե նրա կուսակցությունը վերահսկի խորհրդարանը, նա կարող է նախագահի պաշտոնը լքելուց հետո վարչապետ նշանակվել»,- գրում է Associated Press–ը։

Հոդվածում նշվում է, որ ԵՄ-ն ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է հատկացրել անկախ ու ազատ ընտրություններ անցկացնելու համար։

Euronews-ը հայտնում է, որ հայ ընտրողները քվեարկում են նոր խորհրդարանի համար «իշխող կուսակցության ու կոալիցիայում նրա նախկին գործընկերոջ միջեւ նախընտրական լարված պայքարից հետո»։ Շեշտում են, որ արդեն հայտնվում են ահազանգեր քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների մասին ու կա վտանգ, որ երկրում կարող են անկարգություններ բռնկվել։

 AFP գործակալությունն էլ իր հերթին է նշում, որ Արեւմուտքը դիտարկում է այս ընտրությունները որպես առանցքային փորձություն երկրի ժողովրդավարության համար, որը «չունի ընտրությունների ճանապարհով իշխանությունը ընդդիմությանը փոխանցելու պատմություն»։

Պատմելով Հայաստանում կարեւոր ընտրությունների մասին՝ Reuters գործակալությունը նշում է, որ շատ հայեր մեղադրում են կառավարությանը կոռուպցիայի ու երկրի տնտեսության սխալ կառավարման մեջ։ «Քաղաքական վերլուծաբանները ասում են, որ քվեարկությունից հետո հնարավոր են անկարգություններ՝ մասամբ տնտեսական անկման կապակցությամբ աճող դժգոհության պատճառով»,- գրում է գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ