News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը շատ բարձր է, եւ ընտրազանգվածի ինչ-որ մասը, արհամարհելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ՀՀԿ-ի օգտին քվեարկեց, որպեսզի Կարապետյանը վարչապետ մնա: Ապրիլի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը հասկացավ, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման գորոծողություններից հետո փոփոխություններ են անհրաժեշտ: «Եվ Կարեն Կարապետյանին բերեց, որը սկսեց որոշակի բարեփոխումներ իրականացնել: Կարծում եմ, որ սա ընտրությունների արդյունքների վրա լուրջ ազդեցություն ունեցավ»,- նշեց Քոչարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար առաջին խնդիրը թագավորող տոտալ անարդարությունն է, երկրորդ՝ սոցիալական վիճակը: «Այսինքն՝ եթե ներկայիս գործադիր իշխանությունը կարողանա անարդարության մթնոլորտի իրավիճակը փոխել, ինչ-որ չափով կբարելավվի նաեւ սոցիալ-տնտեսական վիճակը, եւ «Սասնա ծռերի» գործողությունների կրկնողություն կամ այլ տեսակի դժգոհություն չի լինի»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ եթե այս 2 ուղղություններում իրավիճակը չբարելավվի, ապա հակառակ պատկերը կստացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ