News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 10-ին Սիլիստրայի քաղաքապետարանի օժանդակությամբ եւ հայ համայնքի նախաձեռնությամբ մեկնարկել են Բուլղարիայում գործող հայկական ամենահին` Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: Նույն օրը քաղաքի պատկերասրահում տեղի է ունեցել արեւելագետ, լրագրող եւ լուսանկարիչ, հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ֆոտոցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը, համայնքային խորհրդի նախագահի տեղակալ Նելի Ստոյլովան, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը, բուլղարահայեր, համայնքային խորհրդի, մշակութային ու ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ:

Ելույթում Նելի Ստոյլովան շնորհակալություն է հայտնել Սիլիստրայում բնակվող թեեւ փոքրաթիվ, սակայն ազդեցիկ եւ կազմակերպված հայ համայնքին` նշելով, որ համայնքն իր ներկայությամբ եւ գործունեությամբ ավելի է ամրապնդում երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եւ 390-ամյա «Սուրբ Աստվածածին» հոյակապ եկեղեցին այսօր դրա լավագույն ապացույցն է:

Հաջորդ օրը քաղաքապետարանում տեղի է ունեցել դեսպանության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Սիլիստրայի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվել են Սիլիստրա եւ Հրազդան քաղաքների համագործակցության ակտիվացման հեռանկարները, կարեւորվել է երկու համայնքների պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպումը` միմյանց համայնքների ներուժին ծանոթանալու եւ գործնական ծրագրեր մշակելու նպատակով: Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը պատրաստակամություն է հայտնել 2011թ. գարնանն այցելել Հրազդանի մարզ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ