News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախապատերազմական Լվովում հայերը բնակչության 1/5-րդն էին կազմում։ Նրանցից շատերը՝ Վերածնունդի բանաստեղծ Շիմոն Շիմոնին, քիմիկոս ու ինժեներ Իգնացի Լուկադին կամ էլ արքեպիսկոպոս Իսակովիչը իրենց անունը գրել են Լեհաստանի պատմության մեջ։ Հիմա հանրապետությունում, տարբեր գնահատականներով, 40-80 հազար հայ է ապրում, ասվում է լեհական TVP 3 հեռուստաալիքի՝  Լվովի հայերին նվիրվաժ համաժողովի մասին ռեպորտաժում, որն անցել է Լեհաստանի արեւելքում Շեշուվ քաղաքում։

Լվովի հայկական եկեղեցին գտնվում է հայկական թաղամասի կենտրոնում, որը ժամանակին քաղաքի ամենահարուստ ու գեղեցիկ թաղամասերից էր։ Այն հիմա էլ է ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ գրավում։ Ու ոչ միայն եկեղեցին, այլեւ դրա շուրջը գտնվող տները, որոնք դարերի պատմություն ու անկրկնելի միջավայր ունեն։

Կատերինա Լոզան, Լվովի գիդերից մեկն ասում է «Չեմ կարող Լվովը պատկերացնել առանց հայկական թաղամասի։ Այն այնքան ներդաշնակ է մնացած քաղաքի հետ։ Քաղաքի ամենագեղեցիկ մասերից է։ Այստեղ է բաբախում Լվովի սիրտը»։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի, ինչպես նաեւ լեհերի ճնշող մեծամասնությունը մեկնել է Լեհաստանի նախկին արեւելյան շրջաններից։ Յուրի Սմիրնովը, Լվովի հայերի մասին գրքի հեղինակը, կարող է անվերջ խոսել այդ մասին։ Նա շեշտում է ՝ չնայած հայերը պաշտպանել են իրենց ինքնությունը, բացեւ հավատարիմ են մնացել Լեհաստանին։

«Նրանք Լեհաստանի մեծ հայրենասերներ են, բայց շատ նվիրված են իրենց մշակույթին ու պատմությանը»,- ասում է նա։

Այդ անսովոր համադրությունը շեշտում են նաեւ իրենք՝ հայերը։ Թադեուշ Գեւորգյանը, Լվովի հայկական եկեղեցու հոգեւորականը, ասում է․ «Հայերը շատ են հարգում Լեհաստանն ու լեհերին, այն ամենն, ինչ կապակցված է Լեհաստանի հետ։ Դրա համար էլ լեհերը ընդունում ու շեշտում են հայերի ավանդը, այլ ոչ թե լռության մատնում այն»։

Լեհաստանում շատ են խոսում հայկական ծագումով լեհերի մասին։ Նրանցից մեկն էլ Յուսեֆ Տեոֆիլ Ստոֆանովիչն է, նշանավոր բարերար։ Կամ Իգնացի Լուկասեւիչը, աշխարհի առաջին նավթարդյունաբերողներից մեկը։

Քսյոնդզ Թադեուշ Իսակովի- Զալեսկի, հայ գրիգորյանական ու կաթոլիկ ծիսակատարությունների հագեւորական․ «Լեհաստանի հայերը շատ հետաքրքիր սոցիոլոգիական երեւույթ են։ Մարդիկ, որոնք իրենց մասին ասում են՝ մենք երկու հայրենիք ունենք՝ Հայաստանն ու Լեհաստանը ու երկուսն էլ հավասարաչափ սիրում ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ