News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի Հյուսիս-ատլանտյան խորհուրդը եւ Հայաստանը ապրիլի 7-ին հաստատել են թվով 5-րդ Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սկսած 2006 թվականից, ԱԳԳԾ-ն նպատակաուղղված է աջակցելու Հայաստանին պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բարեփոխումների անցկացմանը, ՀՀ խաղաղապահ ուժերի փոխգործակցելիության կարողությունների եւ հնարավորությունների զարգացմանը։

ԱԳԳԾ իրականացումը նպաստում է Դաշինքի հետ Հայաստանի քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանը, ՀՀ պաշտպանական ոլորտի ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ընդլայնմանը եւ ուժեղացմանը, աղետների նվազեցմանը եւ ճգնաժամային կառավարմանը, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:

Ծրագրում ներառված են նաեւ ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ