Բիշքեկում ապրիլի 14-ին տեղի կունենան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հաղորդում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 14-ին Բիշքեկում կկայանան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի ԵՏՄ մարմիններում Ղրղզստանի նախագահության շրջանակում: Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի առաջարկով՝ 2017 թվականը կնվիրվի եվրասիական տարածքում բիզնեսի համար լավագույն պայմանների ստեղծմանը»,- հաղորդում է մամուլի ծառայությունը:
Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն միության շրջանակում տնտեսական փոխգործակցությանը, ինչպես նաեւ միջազգային համագործակցությանը եւ Եվրասիական տարածքում հետագա ինտեգրացիային վերաբերող հարցեր: