News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Սոցիալական ցանցերում #Rainbowlight հեշթեգով եւ ծիածանի բազմատեսակ կիրառումներով լուսանկարների նոր տրենդ է ձեւավորվել:

Instagram -ը ու PicsArt -ը հեղեղված է ծիածանապատ նորաոճ եւ գրավիչ սելֆիներով։ Շատերը հաճախ դիմում են բարդ հնարքների. օրինակ նման նկարներ են ստեղծում հայելու կամ CD սկավառակի օգնությամբ:

Փորձելով հեշտացնել տրենդային սելֆիներ պատրաստելու ընթացքը՝ PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը իր օգտատերերի համար թողարկել է անվճար Rainbow Dreams սթիքերների փաթեթը, որը հնարավորություն է տալիս առանց բարդ հնարքների եւ հեշտությամբ խմբագրել նկարները ծիածանի արտացոլումներով ու զարմացնել ընկերներին:

Այսպիսով՝ տրենդից հետ չմնալու համար Ձեզ անհրաժեշտ է.

● Ներբեռնել PicsArt անվճար հավելվածը iOS , Android կամ Windows հարթակների համար։

● Հավելվածի խմբագրման բաժնում (Editor) բացել ցանկացած նկար, օրինակ սելֆին որը ցանկանում եք խմբագրել, սեղմել Add-Ons եւ ներբեռնել Rainbow Dreams փաթեթը, ապա սեղմել Use (օգտագործել) կոճակը։

● Ընտրել փաթեթի ցանկացած սթիքեր ու տեղադրել նկարի վրա։

● Սեղմել պատկերի տակը գտնվող Blend հրահանգը, ապա ընտրեք Overlay տարբերակը ու սեղմեք Apply կոճակը։

● Սեղմել վերեւի աջ անկյունի սլաքին՝ նկարի խմբագրումն ավարտելու համար: Ապա օգտագործելով #RainbowLight հեշթեգը հրապարակեք նկարը PicsArt - ում եւ այլ սոցիալական ցանցերում:

Ի դեպ, PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցը, որն արդեն հատել է 400 միլիոն ներբեռնումների սահմանը եւ ունի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր, ապրիլի 10-ին եւս մեկ անգամ ընդգրկեց Google Play-ի խմբագիրների նախընտրած հավելվածների ցանկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Ամենաշատ