Երեկ՝ հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում սոցիալական խնդիրների դեմ հերթական զանգվածային ցույցերն են տեղի ունեցել։ Մի շարք քաղաքներում ընթացող ակցիաներին մասնակցել է ավելի քան 800.000 մարդ։ Բախումների հետևանքով վիրավորվել է 53 ոստիկան, իսկ 2 ցուցարար ստացել է ծանր վնասվածքներ, իսկ ձերբակալվածների թիվն անցնում է 1300-ից։
Իշխանությունները փողոց էին դուրս բերել շուրջ 70,000 ոստիկանների՝ նախորդ շաբաթվա զանգվածային անկարգությունների ու թալանի կրկնությունը կանխելու համար։ Ցույցերը տարածվել են նաեւ Փարիզից դուրս։
Նիսում բնակվող Մարիամ Բարսեղյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ բողոքի ակցիայի ակցիայի այս ալիքին քաղաքային իշխանությունները, ոստիկանական ուժերն ու բնակիչները նախօրոք պատրաստվել էին։
«Կենտրոնում գտնվող խանութներն ու սրճարանները փայտե տախտակներով փակված էին։ Տրանսպորտոր երթևեկելն է գլխավոր խնդիրը, քանի որ կենտրոն տանող բոլոր ճանապարհները փակված են ոստիկանական ուժերի կողմից»,- պատմեց Մարիամ Բարսեղյանը։
Նա նաև նշեց, որ նախօրեին ոստիկական ուժերը կիրառել են նաև ջրցան մեքենաներ, և կանխել հնարավոր զարգացող բախումները։











