News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Chowbotics Inc. ընկերությանը հաջողվել է 5 մլն դոլար հավաքել՝ հանրային սննդի ոլորտում աշխատող ռոբոտներ ստեղծելու համար: Ըստ kedem.ru-ի՝ այդ մեքենաները նախատեսված են ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում եւ նույնիսկ օդանավակայանների, մարզական ակումբերների եւ հիվանդանոցների սննդի կետերում աշխատանքի համար:

Ընկերությունը Sally ռոբոտ է ստեղծում, որը մթերքի 20 տարա է օգտագործում՝ ավելի քան 1000 տեսակի աղցան պատրաստելու համար: Քանի որ ռոբոտը հստակ չափում է յուրաքանչյուր աղցանի համար նախատեսված բաղադրիչները, մարդիկ կարող են նաեւ հաշվել, թե որքան կալորիա են օգտագործում:

Արդեն գարնանը բարձրտեխնոլոգիական մեքենան շուկայում կհայտնվի, իսկ 5-10 տարի անց այն, հավանաբար, արդեն զանգվածային օգտագործման կդրվի:

Chowbotics Inc.-ը նաեւ ծրագրում է սարք ստեղծել, որը կօգնի, որպեսզի ռոբոտն աշխատի որպես սենսորային էկրանով ավտոմատ սարք՝ աղցան պատվիրելու եւ վճարումը ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ