News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուշարձանների ու պատմական վայրերի միջազգային օրվա (International Day for Monuments and Sites) կարգախոսն են դարձել հետեւյալ բառերը․ «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»։ Այդ օրը հիմնվել է 1982-ին Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանության հարցերով միջազգային խորհրդի ասամբլեայի կողմից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն էր ստեղծել։ Տոնն աշխարհում նշվում է 1984-ի ապրիլի 18-ից սկսած ու նպատակ ունի գրավել հասարակության ուշադրությունը համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանման հարցերին, փոխանցում է Calend–ը։

Եվ այսօրվա տոնը եւս մեկ առիթ է գրավել լայն հասարակության ուշադրությունը այդ խնդիրների նկատմամբ։ Դրա համար էլ այդ օրը ծրագրվում են մշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերով զանազան համաժողովներ, նաեւ մի շարք այլ միջոցառումներ։ Օրինակ որոշ թանգարաններ ու ցուցասրահներ այդ օրը անվճար են աշխատում։ Նաեւ թույլատրվում է այցելել այնպիսի ճարտարապետական համալիրներ ու պատմական շենքեր, որոնք սովորական օրերին այցելության համար փակ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ