Ութ մարդ անհետ կորել է Չինաստանի Շենսի նահանգում տեղի ունեցած սողանքի հետեւանքով, փոխանցում է «Սինհուա»-ն:
Մաոպին բնակավայրում սողանքի հետեւանքով փլուզվել է 7-հարկանի բնակելի շենքը: Շենքում 11 ընտանիք էր ապրում՝ ընդհանուր 39 մարդ: Նախնական տեղեկություններով՝ նրանցից ութը անհետ կորել է:
Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Հանգստյան օրերին շրջանում տեղատարափ անձրեւներ են տեղացել: