News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ԱՄՆ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է անում պաշտպանել հիմնական ազատություններն ու իրավունքները։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարք Թոները, փոխանցում է AP–ն։

Նա նշել է հանրավքեի արդյունքների կապակցությամբ ԵԱՀԿ-ի մտահոգությունը, որը իրականացրել է հանրավքեի մշտադիտարկում։ Նրա խոսքով, տեղի են ունեցել խախտումներ թե քվեարկության, թե քարոզարշավի ընթացքում, որը հանգեցրել է նրան, որ «ոչ»- ի կողմնակիցները «անհավասար խաղադաշտում» են հայտնվել։

ԱՄՆ-ն քվեարկության արդյունքների կողմնակիցներին ու հակառակորդներին կոչ է արել աշխատել միասին ու շարունակել երկխոսությունը մինչեւ ԵԱՀԿ վերջնական հաշվետվության հրապարակումը։

Կառավարման խորհրդարանական ձեւից նախագահականին անցնելու մասին սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում ավարտվել է նրա կողմնակիցների հաղթանակով՝ ձայների աննշան առավելությամբ։ Նախնական տվյալներով սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների թիվը կազմել է 51․2 տոկոս, ինչը 1․25 մլն-ով շատ է հակառակորդների թվից։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ