News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արքայազններ Ուիլյամն ու Հարրին բրիտանացի տղամարդկանց կոչ են արել չանտեսել ու չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները։ Այս մասին արքայական ընտանիքի անդամներն ասել են CALM պարբերականի հետ հարցազրույցում, հաղորդում է  BBC-ն։

«Որոշ լուրջ խնդիրների մասին խոսելը շատ երկար ժամանակ արգելված էր։ Համարվում էր, որ հաջողակ, ուժեղ մարդիկ չեն տառապում։ Բայց իհարկե դա այդպես չէ։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Եթե դու զգում ես, որ պետք է ինչ-որ մեկի հետ խոսել այդ մասին, դա իսկապես կարող է օգնել»,-ասել է արքայազն Ուիլյամը։

«Բոլորիս կյանքում էլ դժվարություններ երբեմն լինում են, բայց տղամարդիկ հատկապես ձեւացնելու կարիք են զգում, իբր թե ամեն ինչ կարգին է»,-ասել է արքայազն Հարրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ