News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում քարանձավները կծառայեն միայն զբոսաշրջության զարգացման համար։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Խոսելով ՀՀ մշակույթի նախարարության՝ հանրապետության քարանձավները վարձակալությամբ հանձնելու նախաձեռնության մասին՝ Ամիրյանը նշել է, որ ցանկացած քարանձավի կամ պատմամշակութային հուշարձանի շահագործումն ու պահպանումը նրանք կօգտագործեն՝ ըստ օրենքների ու զբոսաշրջության զարգացման նպատակով։

«Դա շատ կարեւոր է։ Մենք արձանագրել ենք, որ մարդիկ գումար են վերցնում, որ զբոսաշրջիկներն այնտեղ մտնեն։ Այսօր մեր քարանձավներն անմխիթար վիճակում են։ Նրանք ապօրինաբար տոմսեր են վաճառում, դրա միջոցով գումար վաստակում։ Ո՞վ է դա վերահսկում։ Ոչ ոք։ Ունենալով հստակ պայմանագրեր, պայմանավորվածություններ՝ մենք կկարողանանք վերահսկել այն եւ ապահովել հետագա գիտահետազոտական աշխատանքների իրականացումն այդ քարանձավներում, եւ այդ քարանձավների նշանակության մասին տեղեկությունը կտարածենք ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Ամիրյանը։

Նախարարի խոսքով՝ կա զբոսաշրջություն, կան քարանձավներ, կա ապօրինի գումարային շրջանառություն։

«Թույլ տանք, որ ապօրինի գումարային շրջանառություն լինի՞։ Կարծում եմ, որ ոչ։ Մրցույթը հենց այդ նպատակով է»,- հավելել է Արմեն Ամիրյանը։ Բոլորին, ովքեր կողմ են կամ դեմ քարանձավը վարձակալությամբ հանձնելուն, ապրիլի 19-ին ժամը 14։00-ին նա հրավիրել է նախարարություն՝ զրուցելու։

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես պետք է տեղի ունենա քարանձավները վարձակալությամբ հանձնելը, նա պատասխանել է. «Մենք մրցույթ ենք հայտնարարել, կհայտնվեն դրա մասնակիցները։ Մենք նրանց հետ կքննարկենք վերջնական պայմանները եւ պայմանագրեր կկնքենք»։

Մրցույթի նախնական փուլը նախատեսված է մայիսի 17-ին։ 

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել քարանձավները վարձակալությամբ հանձնելու նախաձեռնությամբ, այդ թվում՝ Արենի-1-ը։ Հենց Արենի-1 քարանձավում 2008թ.-ին հայտնաբերվել են աշխարհի հնագույն կոշիկն ու «գինու գործարանը»։ Մասնագետները պնդում են, որ քարանձավը հնարավոր չէ վարձակալությամբ հանձնել, քանի որ պատմական հուշարձանը կոչնչանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ