Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում հետաքննել սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումները, որոնք հայտնաբերել են միջազգային դիտորդները։Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկուշաբթի օրը ԵԱՀԿ Ժողովդրավարական կառույցների ու մարդու իրավունքների բյուրոն հայտարարել է , որ Թուրքիայում հանրաքվեի իրականցումը չէր համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ ԵԱՀԿ դիտորդների կարծիքով՝ սահմանադրական հանրաքվեն անցնում էր պայմաններում, երբ «երկու կողմերը հավասար հնարավորություններ չեն ունեցել»։ Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է այս կարծիքը՝ այն անվանելով միակողմանի, նախապաշարված ու անընդունելի։
«Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում մանրակրկտորեն հետաքննել դիտորդների հայտնաբերած ենթադրյալ խախտումները»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում։