News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NASA-ի լուսանկարներով ճեղք է հայտնաբերվել Գրենլանդիայի Փեթերման սառցադաշտի վրա, որի հետագա մեծացումը կարող է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում վիթխարի այսբերգի հայտնվելու պատճառ դառնալ, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով NASA-ին:

Սառցադաշտն ունի 70х15 կմ չափեր: Ճեղքն անցնում է գրեթե մեջտեղով: Գիտնականները նախապես ենթադրել են, որ այն կարող է նոր կղզու առաջացման սկզբի վկայություն լինել, սակայն առավել ուշադիր հետազոտությամբ պարզվել է, որ սառցադաշտի մի մասը կարող է անջատվել եւ սկսել ազատ լողարկել: Սովորաբար ճեղքերն առաջանում են սառցադաշտերի եզրերին, սակայն այս անգամ այն գրեթե կենտրոնով է անցնում:

Առանց հետագա հետազոտությունների անհնար է վստահաբար ասել, թե ճեղքն ինչպես է առաջացել, սակայն գիտնականները նշել են, որ պատճառն ամենայն հավանականությամբ մեջտեղում շելֆի բարակումն է: Դրանից զատ, ճեղքը մոտ է ավելի վաղ հայտնված մյուս ճեղքից: Եթե դրանք հանդիպեն, ապա սառցադաշտի բաժանումն անխուսափելի կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ