News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից ներողություն է խնդրել 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր անհաջողության համար։ Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով նախկին առաջին տիկնոջ «Չիրականացածը. Հիլարի Քլինթոնի դատապարտված քարոզարշավի ներսում» գրքից մի հատվածին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

ԱՄՆ նախագահական ընտրությունների օրվա երեկոյան, երբ արդեն պարզ էր, թե ով կդառնա ԱՄՆ նոր նախագահը, Բարաք Օբաման զանգահարել է Հիլարի Քլինթոնին՝ կոչ անելով խոստովանել իր պարտությունը։ Նախկին պետքարտուղարը համաձայնել է ու հեռախոսով շնորհավորել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Մի քանի րոպե անց նա զանգահարել է Օբամային ու ասել՝ պարոն նախագահ, ներեցեք»,-գրում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ