News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Աբրոր Ազիմովը դատարանում հայտնել է, որ չի ընդունում իր մեղավորությունը, հայտնում է Ինտերֆաքսը։

«Ես համաձայն եմ կալանավորման հետ, սակայն ես չեմ ասել, որ որեւէ առնչություն ունեմ պայթյունի հետ։ Ես մասնակցություն ունեցել եմ, բայց ոչ անմիջական»,- ասել է Ազիմովը։

Ազիմովը պատմել է, որ իրեն «հրահանգներ են տվել» ու ինքը «չի գիտակցել, որ մասնակցում է ահաբեկչության կազմակերպմանը»։ Թե հատկապես ով ու ինչ հրահանգներ է տվել Ազիմովին, պարզ չէ։

Ավելի վաղ Ազիմովի փաստաբանը հայտնել էր, որ նա ընդունել է իր մեղավորությունը։

ԱԴԾ-ն համարում է, որ ծնունդով ղրղզստանցի Աբրոբ Ազիմովը վարժեցրել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ինքն իրեն պայթեցրած Ակբարժոն Ջալիլովին։ Ազիմովին ձերբակալել ենապրիլի 17-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել էր պետերբուրգյան մետրոյի վագոնում՝ սպանելով 14 մարդու։ Մինչ այդ ահաբեկիչը մեկ այլ կայարանում էլ էր պայթուցիկ սարք տեղադրել, որը հաջողվել է վնասազերծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ