News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի ղեկավարությամբ, Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել է պատժամիջոցների ամբողջական չեղարկման հարցը։

Թուրքական պատվիրակությունը, որի կազմում էր էկոնոմիկայի նախարար Նիխատ Զեյբեկչին, Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի ու նրան ուղեկցող պատվիրակության հետ։

«Հանդիպումն անցել է արդյունավետ։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք։ Մայիսի սկզբում կկայանա եւս մեկ հանդիպում, որի ընթացքում որոշում կկայացվի»,- գրել է Շիմշեկը հանդիպման արդյունքներով։

Զեյբեկչին էլ գրել էր, որ թուրքական պատվիրակությունը Մոսկվայում է, որպեսզի հասնի Մոսկվայի ու Անկարայի երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, այդ թվում առեւտրի ոլորտում։ Հանդիպման մանրամասները չի հայտնել։

Բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեր Թուրքիայից բանջարեղենի ու մրգերի ներմուծման արգելքի չեղարկումը։ Միաժամանակ օրակարգում են Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի ընդունելու ու ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում գործող սահմանափակումների չեղարկումը, նաեւ վիզաների հանձնման նախկին կարգի վերակագնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ