News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արտահանող երկրները, հավանական է, աճի ավելի բարձր տեմպերի կհասնեն 2017-2019 թվականներին՝ նախորդ հինգ տարիների համեմատ։ Այս մասին ասվում է ապրիլի 18-ին ԱՄՀ-ի հրապարակած World Economic Outlook թարմացված զեկույցում։

Հայաստանը, որի արտահանումը զգալիորեն կախված է մետաղի խտանյութերից, մետալուրգիական արտադրանքի կիսաֆաբրիկատներից, ինչպես նաեւ ալյումինե փայլաթիթեղից, կարող է ավելի շատ եկամուտներ ստանալ, քանի որ, ինչպես նախատեսվում է, մետաղների գները կաճեն էլ ավելի՝ որպես չինական արդյունաբերության մեծ պահաջարկի հետեւանք։

Արժույթի միջազգային հիմնադրամը նախկինի պես չի սպասում, որ հումքային ապրանքներ արտահանողները կկարողանան ամբողջությամբ վերականգնվել 2011-2016 թվականների ծավալների նվազումից հետո, ինչը նավթային հումքի ցածր գների երկարատեւ ժամանակշրջան էր։

Այժմ նկատելի կլինի հակառակ միտումը՝ Չինաստանում ենթակառուցվածքների ծախսերի սպասումների, ԱՄՆ-ի ֆինանսական խթանման նախադրյալների, ինչպես նաեւ աշխարհում արդյունաբերական պահանջարկի ընդհանուր վերականգնման ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ