News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պարզել, արդյո՞ք ԱՄՆ-ի շահերից է բխում միջուկային ծրագրի շրջանակում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկումը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին ուղղված նամակում Թիլերսոնը նշել է, որ ապրիլի 18-ի դրությամբ Իրանը հետեւում է համաձայնություններով սահմանված իր պարտավորություններինն:

«Ամեն դեպքում՝ պետքարտուղարը մտահոգություն է հայտնում Իրանի դերի շուրջ՝ որպես ահաբեկչության հովանավոր երկրի ու Կոնգրեսին տեղեկացնում նախագահի հանձնարարականով աշխատանքի մասին՝ գնահատելու համար, արդյո՞ք պատժամիջոցների հետագա չեղարկումը համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ