News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի առցանց խանութներում վաճառվում են ականջակալներ, ժամացույց ու հաշվիչներ, որոնք ուսանողներին թույլ են տալիս քննությունն ընդունող դասախոսներին «ֆռռացնել»: Հարյուրավոր ուսանողների մոտ արդեն էլեկտրոնային հուշարարներ են հայտնաբերվել, հաղորդում է The Telegraph-ը:

Այնպիսի կայքերում, ինչպիսիք են Amazon-ը եւ eBay-ը, բրիտանացիները կարող են փոքրիկ ականջակալներ եւ բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումներ ձեռք բերել, որոնք թույլ են տալիս «հուշարարների» համակարգ ներդնել: Այդ ամենը հնարավոր է գտնել առցանց խանութներում՝ «հուշարար տեխնոլոգիաներ» որոնելով:

Գները սկսվում են 50 ֆունտից՝ հասնելով 350 ֆունտի: Օրինակ, այդպիսի ձեռքբերումներից մեկը բրնձի հատիկի մեծությամբ ականջակալն է, որը միանում է հեռախոսին եւ ուսանողը կարող է աուդիո-ձայնագրություն լսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ