News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը Թուրքիայի Սահմանադրական հանրավքեի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չստացավ հստակ ու բարձր աջակցություն, որին նա սպասում էր։ Այս մասին Financial Times պարբերականում գրում է Դեւիդ Գարդները։

Բոլոր խաղաքարտերը նախագահ Էրդողանի եւ նրա ոչ իսլամական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ձեռքում էին։ Անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման ձախողումից հետո Էրդողանը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Կառավարությունը վերահսկում է փողոցները, մենաշնորհված է եթերը, սոցկայքերի վրա արգելք է դրվում։ Շատ լրատվամիջոցներ փակվել են, 130 հազար քաղաքացիական ծառայողներ հեռացվել են աշխատանքից, ավելի քան 40 հազար մարդ ձերբակալվել է։

«Էրդողանի կառավարումից 15 տարի անց՝ նախ որպես վարչապետ, իսկ այժմ որպես նախագահ, բնակչության գրեթե կեսը «Ոչ» ասաց մեկ մարդու կառավարմանը։ Երկրի կենտրոնը՝ Անատոլիան, որը պաշտպանում է նախագահին, պինդ մնաց։ Բայց մեծ քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Էգեյան ու Միջերկրական ծովերի առափնյա շրջանները Էրդողանը կորցրեց,  ինչպես նաեւ հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արեւելքն ու արեւելքը», - նշում է Գարդները։

«Թուրքիայի կեսը մերժեց փոփոխությունները, որոնք նախագահին թույլ կտան վերահսկել խորհրդարանը, դատական համակարգը, բոլոր նախարարություններւ, եւ Էրդողանին կարող են ցմահ իշխանությամբ ապահովել։ Եթե այդ կարգը նկարագրենք որպես խորհրդանական համակարգից անցում դեպի «գործադիր նախագահության», կստացվի պատասխանի մի քանի տարբերակ ունեցող հարցի պատասխանը։ Այն, ինչ այժմ ստացան թուրքերը ոչ թե նախագահություն է ֆրանսիական կամ ամերիկյան ոճով, այլ Վլադիմիր Պուտինի կրեմլյան իշխանության նման մի բան, եւ երկրի կեսը շատ լավ դա գիտի», - ասվում է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ